Նույնիսկ հիմա, երբ նորագույն տեխնիկան թույլ է տալիս հետևել երկրակեղևի խորքերում տեղի ունեցող բոլոր փոփոխություններին, երկրաշարժը կանխատեսել ոչ միշտ է հնարավոր: Ըստ սեյսմոլոգների՝ հաճախ է պատահում, որ սկզբում ցնցումն է լինում, նոր միայն՝ ընդերքի երկրաֆիզիկական ու քիմիական փոփոխությունները: Դրանք Հայաստանում գրանցում է Գառնիի բացառիկ դիտարանը: