Ֆրանսիայում արհմիությունները չեն նահանջում: Կենսաթոշակային բարեփոխումների դեմ համընդհանուր գործադուլը շարունակվում է՝ հանգեցնելով տրանսպորտային կոլափսի: Չեն աշխատում մետրոն, երկաթուղին: Բոլոր քաղաքացիները փոխադրվում են իրենց անձնական ավտոմեքենաներով: Ֆրանսիայի մայրաքաղաքում կիլոմետրանոց խցանումներ են: Նահանջել չի պատրաստվում նաև կառավարությունը և չորեքշաբթի կներկայացնի բարեփոխումների ամբողջ փաթեթը: