Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը դարձել է Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն:
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող արագ շախմատի առաջնության 13 տուրերից հետո Գաբրիել Սարգսյանը վաստակել է 10,5 միավոր և լրացուցիչ միավորներով դարձել Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Զավեն Անդրիասյանը, 13-րդն է:
Շախմատիստները դեկտեմբերի 7-ին կմրցեն կայծակնային շախմատում: