Մինսկում բողոքի ակցիաներ են անցկացվում ընդդեմ Ռուսաստանի հետ ինտեգրման խորացման: Փողոց են դուրս եկել հարյուրավոր քաղաքացիներ: Ռուսաստանի հետ Բելառուսի ինտեգրման համաձայնագիրը երկու կողմերի ղեկավարները հավանաբար կստորագրեն Սոչիում: Ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, երբ ցուցարարները ցանկացել են բարձրանալ Հանրապետության պալատ տանող աստիճաններով, սակայն նրանց խանգարել են քաղաքացիական հագուստով մարդիկ: Քաշքշուկի ժամանակ ցուցարարները բղավել են՝ «ամո՛թ», «ֆաշիստնե՛ր», «անկախությո՜ւն»: