Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակն այսօր հարգել են նաև Արցախում: Կառավարության և խորհրդարանի անդամների գլխավորությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում հազարավոր արցախցիներ ծաղիկներ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին: Արցախում հիշում են՝ աղետը վրա էր հասել ազգային-ազատագրական պայքարի հրապարակային փուլում, երբ արցախահայությունը ոտքի էր ելել՝ Մայր Հայաստանի հետ վերամիավորվելու արդար պահանջով: