Դեկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ընդունել է նախապես հերթագրված քաղաքացիներին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին իրավական, սոցիալական և այլ ոլորտներին:
Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊԲ պաշտոնական կայքէջից:
Բանակի հրամանատարը համապատասխան պաշտոնատար անձանց հանձնարարել է քննարկել և օրենքի շրջանակում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին, իսկ մի շարք խնդիրներ էլ իրենց լուծումները գտել են հենց նախարարի հետ հանդիպման ընթացքում: