Ալժիրում նորից բորբոքվել են ներքաղաքական կրքերը: Դեկտեմբերի 12-ին այստեղ նախատեսված են նախագահական ընտրություններ, որոնք ցուցարարները կոչել են «դիմակահանդես՝ գոյություն ունեցող քաղաքական ռեժիմի պահպանման համար»: Ընդդիմությունը հայտարարում է, որ նախագահի բոլոր թեկնածուները Աբդելազիզ Բութեֆլիքայից ժառանգված համակարգի մաս են կազմում: