Միացյալ Նահանգների իշխանությունները հարցաքննել են Սաուդյան Արաբիայի վեց քաղաքացու՝ կապված Ֆլորիդա նահանգի ամերիկյան ռազմաբազայում տեղի ունեցած կրակոցների հետ: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրաձգության հետևանքով մահացել էր չորս մարդ, այդ թվում՝ հրաձիգը: Եվս յոթ հոգի ստացել էին հրազենային վնասվածքներ: Դեպքի մանրամասներն առայժմ չեն հրապարակվել:
Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն` հանցագործը Մուհամմեդ Սաիդ ալ Շամրանին է եղել, որը մասնակցում էր ռազմաբազայում արտասահմանցի զինվորականների ուսումնական դասընթացներին: Ուսանողների մեծամասնությունը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են: Սաուդյան Արաբիայի Սալման թագավորը դատապարտել է զինված հարձակումն ու այն անվանել բարբարոսություն: