Միացյալ Նահանգներն ու Իրանը կալանավորների փոխանակում են իրականացրել: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Վաշինգտոնը Թեհրանին է փոխանցել իրանցի գիտնական Մասուդ Սոլեյմանիին, իսկ իրանական կողմը՝ ամերիկացի ուսանող Սյուե Վանին:
Սոլեյմանին բերման էր ենթարկվել ամերիկյան Մինեսոտա նահանգում 2018 թվականի հոկտեմբերին: Նրան կասկածում էին առևտրային պատժամիջոցները ոտնահարելու մեջ: Իսկ Վանն Իրանում ձերբակալվել էր 2016 թվականին լրտեսության կասկածանքով: Երկու բանտարկյալներն էլ հերքում էին իրենց դեմ ներկայացված մեղադրանքները: