Ռուսաստանաբնակ հայ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանն Instagram-ի իր էջում հրապարակել է Նոթինգհեմի զբոսայգում իր անգլիացի մարզչի հետ առավոտյան վազքի տեսագրությունը: Անգլիացի մարզիչը հայազգի բռնցքամարտիկի հետևորդներին հայերեն է ողջունել՝ ասելով՝ Всем բարև:
Հիշեցնենք, որ Դավիթ Ավանեսյանը պատրաստվում է Բարսելոնայում դեկտեմբերի 12-ին կայանալիք մարտին, որում նա կպաշտպանի 2019-ի մարտին ստացած իր չեմպիոնական գոտին: