Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջին խաղում պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Արոնյանը պարտությունն ընդունել է 66-րդ քայլից հետո: Այսօր շախմատիստներն կանցկացնեն երկրորդ դասական պարտիան:
Եզրափակչի մենամարտում Դին Լիրենն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավն առաջին դասական պարտիան ավարտել են ոչ-ոքի: