Ռուսաստանցի բժիշկ Լեոնիդ Ռոշալը 31 տարի առաջ, լսելով Սպիտակի ողբերգության լուրը, րոպե անգամ չվարանեց, որպեսզի իր օգնությունը տրամադրի տուժածներին։ Նա և իր հետ միասին բժիշկների մի մեծ թիմ այդ օրերին աշխատում էին անել հնարավորը, որպեսզի կյանքեր փրկեն։ 88-ին հայ մանուկներ փրկած բժիշկը այսօր էլ շարունակում է նույն թիմով շրջել աշխարհով ու փրկել աղետներից, պատերազմներից, ահաբեկչություններից տուժած երեխաներին։