Վերաքննիչ դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների բողոքի քննության ժամանակ մեղադրող Գևորգ Բաղդասարյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Մխիթար Պապոյանին։
Դատախազը հիմնավորել է՝ դատավորի հաղորդման հիմքով հարուցվել է քրեական գործ՝ Քոչարյանի վերաբերյալ քննության հարցով։ Հետևաբար դատարանն, ըստ դատախազի, չի կարող լինել անաչառ։ Մեղադրողի միջնորդության կապակցությամբ առարկել են Քոչարյանի պաշտպանները, տուժող կողմը պնդել է՝ դատավորի անկողմնակալությունը կասկածահարույց է։