Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր կադաստրի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Սուրեն Թովմասյանին: Նա նշել է, որ ոլորտի անելիքները շատ են, հատկապես կադաստրային քարտեզների, ընդհանուր թվայնացման և գրասենյակների միասնական ծառայությունների մատուցման առումով: