Փարիզում բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 100-ից ավելի ցուցարար: Երեկ Ֆրանսիայի մայրաքաղաքում ցույցեր ու գործադուլներ են կազմակերպվել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների:
Փարիզում հասարակական տրանսպորտը չի գործել, գրեթե ամբողջովին կաթվածահար է եղել երկաթուղային հաղորդակցությունը: Աշխարհի տարբեր քաղաքներից դեպի Փարիզ չվերթերը հետաձգվել են անհայտ ժամանակով։
«Դեղին բաճկոնների» շարժումից հետո սա նոր սոցիալական ակցիա է, որն ըստ փորձագետների՝ դեռ երկար կշարունակվի: