«Ռուսական մրցույթները Մոսկվայում» աճուրդում դեկտեմբերի 11-ին կցուցադրվեն քսաներորդ դարի նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հազվագյուտ նամակները:
12-й стул աճուրդի տան տեղեկատվական հարթակի հաղորդմամբ՝ աճուրդի կդրվեն մեծ ռեժիսորի այն նամակները, որոնք նա գրել է բանտից 1974-1978 թվականներին:
Նամակների հասցեատերերը Փարաջանովի քույրն ու եղբորորդին են: Աճուրդի կհանվեն նաև վարպետի նկարներն ու լուսանկարները, Փարաջանովի հիշողությունները ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու մասին: Աճուրդների կատալոգում առաջին անգամ կհրապարակվի երկու հայտնի ռեժիսորների հանդիպման պատմությունը:
Յուրաքանչյուր լոտի մեկնարկային գինը 325 հազար ռուբլի է: