Ամերիկյան հայտնի ինդի փոփ Capital Cities խմբի մենակատար Սեբու Սիմոնյանը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին: Նրան «մարտահրավեր» էր նետել երգիծաբան Վահե Բերբերյանը, որը, իր հերթին, այն ստացել էր Սերժ Թանկյանից:
«Ես ընդունում եմ Վահե Բերբերյանի մարտահրավերը՝ «Հայաստան» հիմնադրամի հաշվին ամեն ամիս 23 դոլար փոխանցելու մասին: Միևնույն ժամանակ, ես ուզում եմ մարտահրավեր նետել ոչ թե երեք հոգու, այլ միանգամից վեց՝ շատ տաղանդավոր հայ գեղեցկուհիների կամ շատ գեղեցիկ հայ տաղանդների՝ Լիլիթ Քարադանյան, Թալինե Գաբրիել, Ռուբինա Դյան (Ռուբինա Խանզադյան), Լյուսի Աբդալյան և Մերի Բասմաջյան: Կոչ եմ անում ամեն ամիս նվիրաբերություն անել հիմնադրամին և մարտահրավերը փոխանցել մյուսներին»,- Instagram-ում նշել է Սեբու Սիմոնյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին: Անդրադառնալով հայտնի մարդկանց՝ ՀՀ վարչապետը խնդրել է նրանց հետևել իրենց օրինակին ու նաև կցել բանկային քարտեր՝ համապատասխանաբար 21 և 22 դոլար հիմնադրամի հաշվին փոխանցելու համար: Միևնույն ժամանակ, երեք հայտնի մարդիկ պետք է մարտահրավեր նետեին իրենց ընկերներից ևս երեքին:
ՀՀ վարչապետի մարտահրավերն արդեն ստացել են Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, Վահե Բերբերյանը և մի շարք այլ հայտնի հայեր: