Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում որևէ զիջում չի լինելու:
«Միտումը, որով փորձ է արվում Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործը որակել որպես քաղաքական հետապնդում, չի կարող ընդունելի լինել: Նույն օրը կոռուպցիայի հետ կապված տեղի է ունեցել երկու հանրային հրապարակում: Մեկը առնչվել է Սերժ Սարգսյանին, մյուսը՝ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանին: Հետևաբար, եթե կոռուպցիայի դեմ մղվում է պայքար, ապա չկա որևէ զիջում այդ առումով, կապ չունի՝ մեր թիմակիցն է թե ընդդիմադիր որևէ կուսակցության ներկայացուցիչ»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանի խոսքին ի պատասխան, թե այս իշխանությունը փորձում է լռեցնել Սերժ Սարգսյանին, Մակունցն ասաց, որ բնական է, որ քրգործը պետք է նախկին իշխանության ներկայացուցիչները որակեին որպես քաղաքական հետապնդում: