Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ այսօրվա իշխանությունը պայքարում է Հանրապետականի դեմ։ Աշոտյանն այդ պայքարը համեմատել է «Գլադիատոր» ֆիլմի հետ, երբ գլխավոր հերոսին դանակով հարվածում են մարտից առաջ, և զուգահեռներ է տարել ֆիլմի այդ դրվագի և Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի միջև։