Վրաստանում 11 մարդ է ձերբակալվել երեխաների թրաֆիքինգի, ինչպես նաև անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիական նյութերի արտադրության և վաճառքի համար:
Հենվելով Վրաստանի ՆԳ նախարարության տվյալների վրա՝ РИА НОВОСТИ-ն գրում է, որ ձերբակալվածների թվում են նաև երեխաների ծնողները և նրանց դպրոցի ուսուցիչը, որոնք անչափահասներին ընտրել են արգելված նկարահանումների համար: Լուսանկարչական սրահը տրամադրել է ԱՄՆ քաղաքացի, տուժած դպրոցականների ծնողներին վարձատրություն է տրվել մասնակցության համար: Այժմ գործով բոլոր մեղադրյալներին սպառնում է 17-20 տարվա ազատազրկում: