Կրեմլն արձագանքել է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, որում ասվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի հիմնական գործընկերներից մեկն է, բայց նրա հետ հարաբերություններն այլընտրանք չեն ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հարաբերությունների հարցում:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի պատասխանը չի ուշացել. «Ռուսաստանի հետ բազմակողմանի, բարեկամական հարաբերությունները երբեք չեն եղել և չեն կարող խոչընդոտ լինել այլ երկրների համար՝ ուրիշ ուղղություններով գործընկերային հարաբերություններ իրականացնելու գործում: Սա երբեք չի քննարկվել, բոլոր երկրներն ինքնիշխան են, և բնական է, որ առաջին հերթին մտածում են սեփական շահերի մասին: Ռուսաստանն էլ է նույնն անում և համագործակցություն է փնտրում այնտեղ, որտեղ դա հնարավոր է ու փոխշահավետ»: