Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր խորհուրդը հաստատել է թիմերի համար Օլիմպիական խաղերի բացման արարողության ընթացքում շքերթի հերթականությունը:
Սկսած Տոկիո-2020-ից՝ Հունաստանի հավաքականից հետո շքերթի դուրս կգա փախստականների թիմը, որը ՄՕԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվել էր Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերից առաջ: Տանտերերի հետ շքերթը կփակեն հաջորդ Օլիմպիական խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչները:
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2020 թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: