Անհիմն լինելու պատճառաբանությամբ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը: Տեղեկությունը 1lurer.am-ին հաստատել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանի դիմումը ՀՔԾ քննիչը քննարկել է և որոշել, որ դիմումը անհիմն է:
Հիշեցնեմ, որ Հարությունյանն իր բժիշկների հետ քննարկում էր Հայաստան վերադառնալու հարցը, որին խանգարող տեխնիկական խնդիրները լուծելու համար դիմել էր գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին: Պաշտպանն առաջարկել էր վերացնել այդ խնդիրները, որպեսզի Հարությունյանը հնարավորություն ունենա վերադառնալ Հայաստան:
Հիշեցնենք, որ Հարությունյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։