ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում անդրադարձել է ՆԱՈՒՄ երիտասարդների նամակից հայտնի դարձած ՀՅԴ ժողովին:
«Պարտիզանական չակերտավոր ջոկատների հետ կապվածն, իհարկե, ցնցել է շատերիս. բաց տեքստով նման հանձնարարականներն առնվազն տարակուսանք են առաջացնում: Էստեղ ընդհանուր նաև Դաշնակցության, որպես կուսակցության, հեղինակության արատավորումն է և նսեմացումը, իսկ այդ կուսակցությունում, հանձինս երիտասարդների, մենք տեսանք, որ նաև բավականին պարկեշտ անձինք կան»,- ասել է Մակունցը: