Թուրքական Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը այցելել է Կարս նահանգի Անի քաղաք: Պատգամավորը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել քաղաքից և գրառում կատարել. «Այցելեցինք Կարս նահանգի Անի քաղաք։ Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է… Գետը, որը հոսում է քաղաքին կից, վերածվել է Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի։ Սահմանը 26 տարի է՝ փակ է…
Այն օրը, երբ վերակառուցենք այդ քանդված կամուրջը, տոն պետք լինի Անի քաղաքի համար»: