Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ: Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտնել է, որ Թրամփը խոստացել է հետաքննել Ռուսաստանի պատվիրակությանը ԱՄՆ մուտքի արտոնագրեր տրամադրելու մերժումը: Ռուսական պատվիրակության մի շարք անդամներ վիզա չստացան սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
Դիվանագետի խոսքով՝ Թրամփը տեղյակ չէր մանրամասներից և խոստացել է շտկել իրավիճակը: ԱՄՆ նախագահը համոզված է, որ նման իրավիճակներն ազդում են Միացյալ Նահանգների հեղինակության վրա: