ԱԺ-ն քննարկել է Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Արման Աբովյանի և Շաքե Իսայանի ներկայացրած՝ Քրեական օրենսգրքում լրացումների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող Նաիրա Զահրաբյանի խոսքով` բանակում տեղի ունեցող միջադեպերի վիճակագրությունը ցավալի է:
«2018 թվականին՝ 11 ինքնասպանություն, 2019-ին՝ այս պահի տվյալներով, 10 ինքնասպանություն: Ամենացավալին այն է, որ թշնամու կրակից տարիներ շարունակ և մշտապես շատ ավելի քիչ զինվոր է զոհվում, քան ինքնասպանություններից՝ բանակում ոչ կանոնադրական, ոչ ճշտգրիտ հարաբերություններից»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը: