ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկում է Սևանա լճից բացառել տարեկան սահմանված 170 մլն խորանարդ մետր ջրառից ավելի ջրառի հնարավորությունը:
Նախագծի հեղինակը նշել է, որ եթե Սևանա լճի մակարդակը տարեկան մոտ 20-30 սմ չկարողանանք բարձրացնել, լճի որակի խնդիրը կխորանա։
Նախագիծն ընդունվեց 101 կողմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: