Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է գումարել՝ բյուջեի ծախսն Ամանորյա տոնակատարության համար 277 մլն դրամով ավելացնելու նպատակով։ Գումարը տոնական կրպակներից մինչև լեդ լուսավորության ապահովման համար է։ Ավագանու «Լույս» խմբակցության անդամները քննադատել են քաղաքապետարանի շռայլ ծախսը՝ այն համեմատելով չքավոր ընտանիքների վարվելակերպի հետ, երբ մարդիկ օրվա հացի փող չունեն, բայց վարկ են վերցնում Ամանորի սեղանի բուդն ապահովելու համար։