Ազգային ժողովում 2020թվականի Հայաստանի պետբուջեի նախագծի քննարկումները: Վարչապետն ընդգծեց, որ 2020թվականի պետբուջեն հեղափոխական է: Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի աղետալի երկրաշարժի 31-րդ տարելիցը և, վարչապետի խոսքով 2020 թվականին պետբյուջեից աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրների լուծմանը՝ 3 միլիարդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների գումար չի տրամադրվել: Փաշինյանը նշեց, որ այսպես 2020 թվականին լուծվելու է բոլոր այն քաղաքացիների հարցերը, որոնց նկատմամաբ Հայաստանի ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է:
«Աղետի գոտու վերականգնման գործընթացում նոր փուլ է սկսվում, որը պետք է իրագործվի այլ տրամաբանությամբ: Փուլի իմաստը սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանությամբ և մենք պետք է աղետի գոտու մ արդեն խոսենք ոչ թե ուղղակի սոցիալական հրատապ խնդիրներ լուծելու, այլև զարգացման երկարատև ռազմավարությունից: Այս խնդրի ամենատեսանելի ցուցիչ ուզում եմ ձևակերպել հրամայականը՝ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից»-ասաց վարչապետը: