Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը՝ վերջին մեկ տարում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 40 տոկոսով ավելացրել է մեր երկրին հատկացվող ֆինանսավորումը։ Ի պատասխան «Լուրերի» հարցին՝ հայտարարել է կառույցի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը։ Ֆինանսավորման ավելացումը հնարավորություն է տալիս մարզերում իրականացնել «Մի բան անենք» արշավը, որ մեկնարկել է երեկ Շիրակի մարզի Բասեն բնակավայրից։