ՀՀ զինված ուժերը պատրաստ են բանակցային ցանկացած ելքի, բանակցության ընթացքը որևէ կերպ չի ազդում զինված ուժերի մարտական պատրաստության վրա: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Նրա խոսքով՝ առաջնագծում այսօր իրավիճակ թելադրողը Հայաստանի և Արցախի զինված ուժերն են, որևիցե բանակցային գործընթաց չի սահմանափակում մեր պատասխանատվությունը:
Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ Բալայանն ասաց, որ այս պահին առաջնագծում իրավիճակը լարված չէ: