Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում վայրի թթենին երկրորդ բերքն է տալիս: Գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքով՝ առաջին անգամ է, որ թթի ծառը կրկին բերք է տալիս, առավել ևս՝ ձմռան ցրտին:
«Ցուրտ, մառախուղ է, բայց գյուղում թարմ, սև թութ ունենք, համեցեք համտեսելու: Ամբողջ գյուղն այս պահին թթենու մոտ է: Չի բացառվում՝ Ամանորի սեղանին նաև թարմ թութ ունենանք»,- «Լուրերի» հետ զրույցում կեսկատակ նշեց Չինարի համայնքի ղեկավարը: Թթենին Խնձորուտ գետի ափին է: