ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն ընդունել է Գվատեմալայի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենսանային և պատգամավոր Խուան Ռամոն Լաու Կուանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ Գվատեմալայի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան կարող է լավ խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: