Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյաննն ԱԺ-ում դիտարկելով հանրապետության տնտեսական զարգացումները, հետևյալն է հայտարարել. «Տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7,9 տոկոս է: Սա մեր տարածաշրջանում՝ Եվրասիական տնտեսական միության տարածաշրջանում, ետխորհրդային տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշն է»:
Վարչապետը հավելել է, որ մեզանում նաև գրանցվել է ամենացածր գնաճի մակարդակը, բացի այդ՝ Պարենի համաշխարհային կազմակերպությունն արձանագրել է, որ ամբողջ աշխարհում սննդամթերքի գներն աճել են 6 տոկոսով, իսկ Հայաստանում՝ ընդամենը 0,1 տոկոսով:
«Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ կառավարությունը. կապը շատ ուղիղ է»,- ասել է վարչապետը՝ իրավիճակը կապելով մենաշնորհների դեմ պայքարի հետ: