«Ռոբերտ Քոչարյանը մամուլը ոչնչացնելու ճանապարհի հիմք դրեց Հայաստանում»,- հայտարարել է «Ա1+» հեռուստաընկերության տնօրենը: Մեսրոպ Մովսեսյանը տեղեկացրել է, որ «Ա1+»-ն սկսում է իրավական նոր գործընթաց՝ 17 տարի առաջ իր խախտված իրավունքները վերականգնելու համար։
«Ա1+»-ն իր ոտնահարված իրավունքների վերականգնման ակնկալիքով հաջորդ տարի մասնակցելու է հեռուստակապուղիների մրցույթի: