ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պաշտպանական ոլորտին հատկացվող գումարներին: Նա նշեց, որ կառավարությունը 2018-ից ի վեր՝ ներառյալ 2020 թ. բյուջեն, 66 միլիարդ դրամով (28%-ով) ավելացրել է պաշտպանական բյուջեն:
«Կարող եք հավաստիանալ, որ 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ կառավարությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն: Եվ ՀՀ կառավարությունը հստակ շարունակելու է այդ քաղաքականությունը տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը վերականգնելու նպատակով: Եվ այդ առումով արդեն իսկ լրջագույն քայլեր ձեռնարկվել ենք»,- իր ելույթում նշեց վարչապետը: