Ֆրանսիայում համազգային գործադուլի պատճառով 550 կմ-անոց խցանումներ են առաջացել: Այսօր սկսված գործադուլի պատճառով ֆրանսիացիները պարզապես ցանկացել են օգտվել իրենց սեփական փոխադրամիջոցից: Հանրային տրանսպորտի վարորդների, երկաթուղու աշխատակիցների, հրշեջների, ուսուցիչների ու իրավապահների արհմիությունները ելույթ կունենան կենսաթոշակային բարեփոխումների դեմ, որոնք ուղղված են վճարման կարգի և կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման վերանայմանը: