ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը» առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ ներկայացված փաթեթը վերաբերում է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքին և դրա իրականացմանը:
«Հանրային կառավարման բարեփոխումների առաջին փուլը տեղի է ունեցել 2018 թ. մարտի 23-ին ընդունված օրենքներով: Այս օրենքների փաթեթով մենք կատարում ենք մեր բարեփոխումների երկրորդ փուլը, հետագայում պետք է ներկայացվի նաև երրորդ փուլը: Մինչև բարեփոխումների ընթացքը գոյություն ունեին հանրային և այլ անուններով 17 ծառայության տեսակներ, 2018 թ. փոփոխությունների արդյունքում դրանք դարձան 12-ը: Այս փոփոխություններով 12 ծառայություններում ներդնում ենք համակարգեր, որոնք միասնական մոտեցում ցույց կտան, այսինքն՝ ներդաշնակեցնում ենք մի շարք կանոններ»,- ասել է Գրիգորյանը: