Փարիզում բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 65 ակտիվիստ: Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքում ցույցեր ու գործադուլներ են կազմակերպվել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Փարիզում քաղաքացիների ու հյուրերի անվտանգությունն ապահովելու համար մոբիլիզացվել է 6 հազար ոստիկան: Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում ծրագրվել է մոտ 250 ակցիա: Նանտում և Բորդոյում տեղի ունեցած բողոքի ակցիաներն ուղեկցվել են ցուցարարների ու իրավապահների բախումներով: Իրավախախտներին կարգի հրավիրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել: