Ազգային ժողովում քննարկվում է պատգամավոր Վարազդատ Կարապետյանի ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նշել է, որ արվել են որոշակի փոփոխություններ, որոնք վերաբերում են նրան, որ եթե կառավարությունն օրենքով սահմանված չափանիշներով կհաստատի երաշտ, ապա կկարողանա Ազգային ժողով ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր: Այն պետք է հաստատվի համապատասխան օրենքով: Կարապետյանն ընդգծել է՝ 1.5 մլրդ խորանարդ մետրի բացասական հաշվեկշիռ կա, եթե չկարողանան ամեն տարի Սևանի մակարդակը 20-30 սմ բարձրացնել, որակի հետ կապված խնդիրը կխորանա: