Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Փաշինյանը սկսել է սոցիալ-հոգեբանական կամ, ինչպես ինքն է ձևակերպել՝ քաղաքակրթական հարցով։
Չեն հասցնում լուծել մի հարց, «նեղացած հարևանի» սկզբունքով մեկ այլ համայնք կամ մարդկանց խումբ բողոքի ձայն է բարձրացնում, թե իրենց հարցի լուծումն ինչո՛ւ Է ուշանում։ Վարչապետի խոսքով՝ գործադիրն այդպիսի իրավիճակի է բախվել, երբ փախստականների բնակարանային կարիքի համար գումար է հատկացրել։ Լուրեր ունեն, որ Արծվաշենի բնակիչները որոշել են տան պահանջով գալ, Կառավարության բակում միտինգ անել։ «Այսպես չի լինի, մարդիկ պետք է սովորեն բանկում կամ մաքսայինում ծառայություն ստանալու պես հերթ կանգնել»,- ասաց վարչապետը։