Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցրել է խորհրդարանն ու Միլի մեջլիսի արտահերթ ընտրությունները նշանակել փետրվարի 9-ին: Պաշտոնական հայտարարությունը հրապարակել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել էր ինքնալուծարման մասին և առաջարկն ուղարկել Ադրբեջանի նախագահին՝ խորհրդարանի արտահերթ ընտրություններ նշանակելու համար: Խորհրդարանը բաղկացած է 125 օրենսդիրից, որոնց մեծամասնությունը իշխող «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության անդամ են: