Զբոսաշրջային ТурСтат պարբերականը կազմել է դեպի Ռուսաստան ներգնա զբոսաշրջության երկրների վարկանիշային աղյուսակը. հաշվի է առնվել այս տարվա հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը:
Այս տարվա 9 ամիսներին դեպի Ռուսաստան օտարերկրյա ներգնա զբոսաշրջային ուղևորությունների առաջին տասնյակում են՝ Ուկրաինան, Ղազախստանը, Չինաստանը, Ադրբեջանը, Ֆինլանդիան, Գերմանիան, Լեհաստանը, Աբխազիան, Հայաստանը և Էստոնիան: Նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ուղևորությունների քանակը Ռուսաստան նվազել է 17 հազարով:
Այս տարվա 9 ամիսների ընթացքում Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների ներգնա զբոսաշրջային ուղևորությունների ընդհանուր թիվը կազմել է 19 մլն 64 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գրեթե չի փոխվել կամ նվազել է 0,9 տոկոսով: