Սիրիայի Հալեպ նահանգի Թել Ռիֆաաթ քաղաքում գրոհայինների կողմից մարզական ակումբի գնդակոծության հետևանքով 10 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարը: Գեներալ-մայոր Յուրի Բորենկովը հայտնել է, որ մարզական ակումբն ականանետով գնդակոծվել է Ջիբրին բնակավայրի հարավարևելյան ծայրամասերից: Զոհերի թվում 8 երեխա կա:
Եվս 13 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, նրանցից 2-ի վիճակը ծանր է: