Կառավարությունը 2 մլրդ 920 մլն դրամ հատկացրեց զինվորականների համար բնակարաններ գնելու նպատակով։
Այդ գումարի շրջանակներում 248 բնակարան կգնվի զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, բնակարան չստացած, բնակհաշվառման հերթում ընդգրկված, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած զինծառայողների համար։ Քանի որ որոշման նախագիծը ուներ նաև գաղտնի դրույթներ, այն քննարկվեց գաղտնի ռեժիմով, և Կառավարություն ներկայացված որոշման նախագծում նախաձեռնության մասին այլ մանրամասներ հրապարակված չէին։