Կադաստրի կոմիտեն նոր ղեկավար ունի: Կառավարությունն այդ պաշտոնում հաստատել է Սուրեն Թովմասյանի թեկնածությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Թովմասյանն ընտրվել է կադրային բանկից։ Նա ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում դասախոս է։
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր Սարհատ Պետրոսյանը, որը հրաժարական էր ներկայացրել։