ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որոնց նախօրեին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել, ձերբակալված են:
ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնել են, որ նրանք ունեն կասկածյալի կարգավիճակ:
Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թ. դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև՝ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: