ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագրին:
«Մենք չենք ելնում այն նպատակահարմարությունից և պարտադիր այն պայմանից, որ որևէ կառույց պետք է մնա կամ չմնա: Մենք ելնում ենք այն նպատակներից, թե ինչպես ենք զարգացնելու գիտությունը: Մենք ուժեղացնելու ենք ԳԱԱ ինստիտուտները»,- ասել է նա:
Ա.Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում գիտությունը շարունակական զարգանալու է, և դրա վկայությունը 2020 թվականի բյուջեում կատարված փոփոխություններն են: