Լիբանանի նոր կառավարություն ձևավորելու բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել: Երկրի քաղաքական բոլոր կուսակցությունները բազմաթիվ տարաձայնություններից հետո համաձայնության են եկել Լիբանանի վարչապետի թեկնածության շուրջ, որին աջակցել է նաև հրաժարական տված նախկին վարչապետ Սաադ ալ-Հարիրին:
Այսպիսով, Լիբանանի հաջորդ վարչապետն, ամենայն հավանականությամբ, անկախ գործարար Սամիր Խաթիբին կլինի, որը խոստացել է արհեստավարժների կառավարություն ձևավորել՝ հաղորդում է Gulf News-ը:
Այլ աղբյուրների փոխանցմամբ՝ «Հըզբոլլահ» կազմակերպությունն ու նրա դաշնակիցները դեմ են արտահայտվել այս թեկնածությանը՝ հայտարարելով, որ Խաթիբիի կառավարությունը չի ստանա իրենց քաղաքական աջակցությունը:
Հիշեցնենք, որ լիբանանյան սահմանադրությամբ՝ կառավարությունը ձևավորվում է ազգային համաձայնության հիման վրա և փաստացի հանդիսանում է, այսպես կոչված, արևմտամետ և իրանամետ ուժերի կոալիցիա: